Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Հարց Վարդան Օսկանյանին

Հարց Վարդան Օսկանյանին
02.07.2012 | 20:55

Պարոն Օսկանյանը, ինչպես միշտ, գերազանցեց ինքն իրեն:
Անշուշտ, նորմալ է, որ նա իր ցավն ու ցասումը, մտորումներն է հայտնում Վահե Ավետյանի մահվան առիթով. աղոթք, խունկ և օրհնություն Վահեի հիշատակին:
Բայց աննորմալ է, որ նույն Օսկանյանը որևէ ձայն չհանեց այն ժամանակ, երբ Կուկուն, որը ոչ թե ինչ-որ գործարարի, այլ Սահմանադրության երաշխավոր երկրի նախագահի թիկնապահն էր, ընդամենը բարևելու համար, մարդկանց աչքի առաջ` «Առագաստում» ծեծելով մի քանի վայրկյանում սպանեց այսօր Օսկանյանի և ՀԱԿ-ի հետ ցույցի ելած կուսակցության` ՀՅԴ անդամին:
Հանրությանը բարոյական դաս տալուց, հասարակությանն արժանի գործիչների մասին խոսելուց առաջ (պարոն Օսկանյան, տիեզերքը դասերը կրկնելու ահավոր սովորույթ ունի, եթե դասը չես սովորում, այն կրկնվում ու կրկնվում է. և Կուկուին «փոխարինող» թիկնապահներ են ծնվում, որովհետև ժամանակին իշխանության պահվածքը նույնպես ադեկվատ չէր, եթե չասենք ավելին, որովհետև, ի տարբերություն Ռուբեն Հայրապետյանի, ով գոնե ասում է` ինչ երեսով ձեն հանեմ, ինչ ասեմ Վահեի ընտանիքին, ժամանակին ասվեց` եթե Պողոսը կենդանի լիներ, մի երկու խոսք կասեի իրեն), պարոն Օսկանյան, կարելի էր, չէ՞, գոնե հետին թվով ցավ ապրել, ներողություն խնդրել նաև Պողոս Պողոսյանի հետ պատահածի համար, որից հետո միայն գրել այն, ինչ գրվեց ձեր պատին, որպեսզի հավատանք գրվածի ազնվությանն ու անկեղծությանը:
Այլապես` որ ի՞նչ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ. Գ.- Պարոն Օսկանյան, եթե չեմ սխալվում, Ձեր որդին տարիներ առաջ ԱԳ նախարարության Ձեզ պատկանող մեքենայով վրաերթի էր ենթարկել մի երիտասարդի։ ՈՒ եթե կրկին չեմ սխալվում, այդպես էլ որևէ պատասխանատվություն չկրեց։ Սա` ի միջի այլոց։

Դիտվել է՝ 6748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ