ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Անտառտնտեսությունների ներկա վիճակը` «Հայանտառ»-ի տնօրենի ներկայացմամբ

Անտառտնտեսությունների ներկա վիճակը` «Հայանտառ»-ի տնօրենի ներկայացմամբ
30.09.2013 | 14:58

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ անդրադարձել է հանրապետության անտառտնտեսությունների ներկա վիճակին: Նրա խոսքով, անտառահատումներին և անտառվերականգնմանն առնչվող հարցերն ամենախնդրահարույցն են. «90-ական թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում էներգետիկ և սոցիալական խոր ճգնաժամի հետևանքով կատարված ծառայություններն իրենց բացասական հետքն են թողել անտառածածկ տարածքների վրա: Վերջին տարիներին անտառային տնտեսությունները բարելավելու նպատակով մշակվել և հաստատվել են մի շարք փաստաթղթեր, կատարվել են անտառապահպանման աշխատանքներ»,-ասել է Մարտուն Մաթևոսյանը` ավելացնելով, որ այդ աշխատանքներում ներգրավվել են սահմանամերձ համայնքների բնակիչները` մոտ 700 մարդ:

Հանրապետությունում ներկայումս կա քսան անտառտնտեսություն: 2011 թվականի տվյալներով՝ Հայաստանում անտառածածկ տարածքները կազմում են 332 հազար 333 հա կամ հանրապետության ամբողջ տարածքի 11,2 տոկոսը:
2004-2012 թթ. ընթացքում Հայաստանում անտառապատվել է 31 հազար հա տարածք, 3337 հա վրա նոր անտառներ են տնկվել:

Ճիշտ անտառօգտագործումը նույնպես կարևորագույն խնդիր է: ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ, Հայաստանից ներկայումս գերան չի արտահանվում, սակայն 2012 թվականին 1320 ծառ է հատվել: Նա նաև նշել է, որ մեկ անտառապահի պահպանությանը հանձնված միջին տարածքը մոտ 670 հա է, իսկ անտառաշատ մարզերում՝ Լոռի, Տավուշ, Սյունիք` 1000-1200 հա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ