ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Գնահատականներ կդրվեն միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից

Գնահատականներ կդրվեն միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից
04.02.2021 | 21:36

Կառավարությունը փետրվարի 4-ին նիստում ընդունեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձեւավորման եւ հաստատման կարգը: ԿԳՄՍ փոխմախարար Ժաննա Անդրեասյանը նշե, որ կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և ՀՀ հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:

«Սրանով նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը: Սա հնարավորություն է տալիս դպրոցներին դրսեւորել ստեղծարար, ճկուն քաղաքականություն, որովհետեւ դպրոցները հնարավորություն են ունենալու օրինական պլանի հիման վրա ձեւավորելու իրենց սեփական մոտեցումները»:


Փոխնախարարի խոսքով ավագ դպրոցին նպաստելու է մոդուլային ուսուցումը, ինչը հնարավորություն է տալու ավագ աստիճանում ունենալ կարճաժամկետ դասընթացներ, քան մեկ տարին է: «Շատ կարեւոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողի ստեղծագործական, ինքնուրույն կարողությունները: Այս ամենը ունենում է նաեւ գնահատման կարգի փոփոխություն: Մասնավորապես, միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այսինքն տարրական դասարաններում հրաժարվում ենք միավորային գնահատականների ձեւից: Նաեւ առաջարկել ենք հրաժարվել անբավարար գնահատականային շեմից եւ 10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները համարել առաջընթաց», ասաց Ժաննա Անդրեասյանը: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերից փորձարկելու են չափորոշիչները, իսկ դպրոցներում վերջնական կներդրվի 2023-ից:

Դիտվել է՝ 19123

Մեկնաբանություններ