ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

«Բայրաքթարի վկաները» կտրուկ անցում են կատարել «ինքնիշխանություն» տերմինին

«Բայրաքթարի վկաները» կտրուկ անցում են կատարել «ինքնիշխանություն» տերմինին
24.09.2023 | 14:56

Սրանք տարիներով դասալիքների թեզերն էին բրդում, թե՝ ավտոմատի կռիվ չի, օդը, բայրաքթարը-բայրաքթարը։ Ինչպես գիտենք՝ ստի ոտքը կարճ է։ Նույնիսկ Նիկոլը ի վերջո ընդունեց, որ մենք պարտվել ենք անկազմակերպվածության պատճառով։

Ու սրանք մարտնչող տգետների կաստայից են. պատերազմում չեն եղել, չեն կարդացել, բայց իրենք միշտ վստահ ու հաստատ ամեն ինչ գիտեն։

Հիմա սրանց կաստայի մեջ մեկը վերևից «ինքնիշխանություն» բառն է նետել, ու մի ոգևորությամբ՝ բայրաքթար, հա՛ բայրաքթար… վայ, կներեք՝ ինքնիշխանություն, հա՛ ինքնիշխանություն։

Մի պարզ բան ասեմ։ Հենց հիմա այդ «ինքնիշխանություն» գոռացող ցանկացածին Ալիևը կարող է իր երևանյան տան մեջ գնդակահարել կամ, եթե պետքական լինի, գողանալ ու տեղափոխել Բաքու։ Ու իր պետությունը իր վրա թքած է ունենալու, ասելու է՝ հո քո համար պատերազմ չե՞մ սկսելու։

«Ինքնիշխանություն» տերմինը առաջնային վերաբերում է հենց պաշտպանվածությանը, այլ ոչ թե, որ դու իրավունք ունես քո թաղում սվետաֆոր դնելու։ Եթե չունես այդ ինքնիշխանությունը՝ ո՞նց ես պատրաստվում չեղած բանը կորցնել:

Ես ուզում եմ ունենալ այնպիսի պետություն, որը միայն իմ անձի համար պատրաստ կլինի պատերազմ մղելու։ Դրա համար էլ ես հիմա փողոցում եմ ու պայքարում եմ։ Իսկ դու ի՞նչ ես անում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4237

Մեկնաբանություններ