ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

«Կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ ջհանդամ»

«Կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ ջհանդամ»
14.06.2024 | 15:30

Այսինքն, իր խելքով, կիսատ կրթությամբ, էն էլ՝ ոչ մասնագիտական, երբեք լուրջ համակարգ չղեկավարած մարդը, որ ո՛չ պատերազմ էր տեսել, ո՛չ բանակում ծառայել, բանակն ու հրամանատարությանն անդրադառնալիս բացառապես վարկաբեկած մարդը, իշխանությունը ձեռքն ընկնելով հասկացել կամ կարծել է, կամ վստահ է եղել, որ Արցախի հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի կազմում՝ որպես բացառապես ինքնավարություն:

Բայց որոշել է. «Չէ, է՛, հլը բերեք պատերազմենք, բոլոր լուրջ, պատերազմ տեսած հրամանատարներին արանքից հանեմ, ես ու Արայիկը, մեր Ջալալի, պիսր Տոնոյան Դավիթի հետ, ձեռքի հետ Արարատը մի խորհուրդ կտա, Ավինյան Տիկոն մի բան կասի, Ալենը կնկարվի, դուխ կտա. ձև չի, բայց խրվենք, կարողա պատերազմով հարց լուծենք, մենք էլ կդառնանք հերոս: Կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ ջանդամ, կասենք՝ ռուսները չօգնեցին, նախկինները խուճապ գցեցին, բոլորը դասալիք էին ու վախկոտ»:

Ու հիմա, այս նույն որակներով մարդը, ազգին համոզում է, որ՝ դե ոնց որ պետությունը քանդվում ա, բայց մենք էդ նույն որակներով տղերքով կպահենք պետությունը, վստահեք, էլի, ի՞նչ կա չվստահելու որ…

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 5294

Մեկնաբանություններ