ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Առանց պարտադիր ծառայության՝ մարտունակ բանակ ունենալն անհնար է

Առանց պարտադիր ծառայության՝ մարտունակ բանակ ունենալն անհնար է
28.06.2024 | 08:57

Եվրոպայում և ԱՄՆ-ում տարվում են ակտիվ աշխատանքներ պարտադիր ժամկետային զինծառայությունը նորից վերականգնելու նպատակով։ Բոլորն են հասկացել, որ առանց պարտադիր ծառայության մարտունակ բանակ ունենալը ուղղակի անհնար է։ Ներկա «պրոֆեսիոնալ» բանակները կարողանում են հաջողությամբ կռվել միայն «պապուասների» դեմ։

Հիշում եք՝ 44-օրյա պատերազմից հետո ինչքան «փորձագետ» և «գեներա» էին պահանջում վերացնել ժամկետայինը և փոխարինել այն քչաքանակ «պրոֆեսիոնալներով»: Ես դեռ այն ժամանակ բազմիցս ասել եմ, որ սա ուղիղ դեպի դեկորատիվ բանակ տանող ճանապարհ է։

Սա «տելևիզրով կռիվ տեսածների» սինդրոմն է։

«Տելևիզրով կռիվ տեսածներն» են պնդում, թե պարտությունը անխուսափելի էր, և հիմա էլ թշնամուն հաղթելը անհնար է։

«Տելևիզրով կռիվ տեսածները» մի կողմից սարկազմի առարկա են դարձրել մարտական ոգին, իսկ մյուս կողմից աստվածային մակարդակի են բարձրացրել զենքերը։ Ըստ նրանց տրամաբանության, կարևորը ոչ թե մոտիվացիան, պրոֆեսիոնալիզմն ու կազմակերպվածությունն են, այլ կիրառվող գործիքների տեսականին։

Եթե բանակում չներդրվի ժամանակակից մոբիլ կառավարման համակարգ, եթե բանակում չլինի երկաթյա կարգապահություն՝ այնպիսի կարգապահություն, որի դեպքում անգամ ականապատ դաշտերով գրոհելու հրամանը չի քննարկվի, եթե բանակը չգործի բացարձակ ներդաշնակության պայմաններում, և վերջապես ամենակարևորը՝ եթե պետությունում չփոխվի Հայրենիք հասկացության նկատմամբ արժեհամակարգը, ապա ոչ մի տեխնոլոգիա, ոչ մի ԱԹՍ ու «Ցեզար» դեր չի ունենալու։

Կարծում եք, «աչկեքով» գերի հանձնվելու երևույթը պատահակա՞ն է։ Ո՛չ, դա օրինաչափ է այն արժեքների ու կառավարման որակների պայմաններում, որոնք գործում են ներկայիս Հայաստանում։

Եթե երկրում ոչինչ չփոխվի, ապա այդ «Ցեզար»-ները շուտով կհայտնվեն Բաքվի զորահանդեսներում ու պուրակներում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7698

Մեկնաբանություններ