ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին

Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին
13.07.2025 | 12:39

Մաշինյանի հետ Արմավիրի բանտում Արմենին այցելեցինք 2022թ. հուլիսի 12-ի գիշերը։

Քննարկում էինք առաջիկա նիստի հարցերն ու ընթացքում աչքի ծայրով հետևում էինք ժամացույցի սլաքներին։ Սպասում էինք կեսգիշերվան։ Անակնկալ ունեինք։

Երբ ժամը լրացավ, պայուսակից հանեցինք ու սեղանին դրեցինք մի խուրձ նամակներ։ Արմենի ծննդյան օրվա շնորհավորանքներն էին հարազատներից։

Չգիտեմ ինչ էին գրել, բայց հաստատ մեգավատով ջերմություն էին փոխանցել։

Հուզմունքով, ժպիտով ու քթի տակ նամակագիրներին պատասխանելով՝ ընթերցեց ու վերընթերցեց բոլոր նամակները։

Հետո էլ մի քանի կարճ մաղթանք մե՛նք ասացինք։ Մաղթեցինք, որ շու՛տ դուրս գա բանտից ու էլ հետ չվերադառնա։

Մեզ հրաժեշտ տալիս՝ իր անկրկնելի զրնգուն ձայնով ասաց.

«Բռատ ջան, դեհ՝ մինչ ուրբաթ։ Գիտես չէ՞ - ի՜նչ անհամբերությամբ եմ սպասում դատին»։

ՈՒրբաթ օրը հուլիսի 15-ն էր։

Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին…

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.1

Արմենը գնաց ժպիտով ու արժանապատվությամբ։ Ցերեկը լապտերով ման գաս՝ չե՛ս գտնի ո՛չ տենց ժպիտ, ո՛չ էլ տենց արժանապատվություն։

Հ.Գ.2

Տեսանյութը՝ Արմենի մեծատառով Ընկեր Հրանտ Թոխատյանի էջից։

https://www.facebook.com/rubenmelikian/videos/731849079439316

Դիտվել է՝ 2024

Մեկնաբանություններ