ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Ովքեր են աջակցում Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու հարցում

Ովքեր են աջակցում Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու հարցում
13.08.2025 | 16:01

Սպիտակ տունը հրապարակել է այն օտարերկրյա առաջնորդների ցուցակը, որոնք աջակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությանը Նոբելյան խաղաղության մրցանակի ստացման հարցում։ Այս մասին հրապարակումը տեղադրված է Սպիտակ տան պաշտոնական էջում:

Թրամփի թեկնածությանը աջակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրայս Օլիգի Նգեման, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվիե Նդուհունգիրեհեն։

Հունիս ամսին Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրել էր հանրապետական կոնգրեսական Բադի Քարթերը։ Իր նամակում, որը նա հղել է Նոբելյան կոմիտեին, նշելով, որ Թրամփը «բացառիկ և պատմական դեր» է խաղացել «Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության դադարեցման» գործում։

Նախքան դա, նրա թեկնածությունը մրցանակի համար առաջարկել էր նաև Պակիստանի կառավարությունը՝ որպես միջնորդ Հնդկաստանի հետ հակամարտության լուծման հարցում։ Այնտեղ ընդգծել էին, որ ԱՄՆ նախագահը «ցուցաբերել է մեծ ռազմավարական հեռատեսություն և բացառիկ պետական իմաստություն»՝ դիվանագիտական կապեր պահելով միաժամանակ և՛ Իսլամաբադի, և՛ Նյու Դելիի հետ։

Թրամփի առաջադրման հարցով ավելի վաղ հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ «Դոնալդ Թրամփը դա վաստակել է։ Նա կարողացավ կարճ ժամանակում ավարտին հասցնել երկարատև բանակցային գործընթացը։ Մենք Հայաստանի վարչապետի հետ միասին կարող ենք նամակ գրել և դիմել Նոբելյան կոմիտեին»,- նշել էր նա Վաշինգտոնում Թրամփի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։ Կողմերի բանակցությունների ընթացքում երեք երկրների առաջնորդները ստորագրել էին մի շարք փաստաթղթեր, իսկ Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերում, Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, մեկնաբանելով Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչերը, նշել էր նախորդ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սխալները շտկելու անհրաժեշտությունը։ «Աշխարհին պետք են խաղաղություն և անվտանգություն։ Բայդենի սխալները պետք է շտկել»,- ասել էր նա։

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 3377

Մեկնաբանություններ