ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Հայ ժողովրդի դեմ անընդհատ ռեժիմով մղվող հոգեբանական պատերազմ

Հայ ժողովրդի դեմ անընդհատ ռեժիմով մղվող հոգեբանական պատերազմ
11.09.2025 | 21:30

Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի վերջին անհեթեթ և հակահայկական հայտարարությունները պետք է հանգիստ ընդունել։ Դրանք կազմում են հայ ժողովրդի դեմ անընդհատ ռեժիմով մղվող հոգեբանական պատերազմի մասը։

Կրկին հիշեցնում եմ ս.թ. օգոստոսի 18-ին Ֆեյսբուքում գրածս, ըստ որի՝ Ադրբեջանի ու ՀՀ ղեկավար դեմքերը որոշակի պարբերականությամբ՝ համակարգված հոգեբանական հարձակումներ են իրականացնում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով հայ հասարակությանը մշտապես պահել ճնշված, սթրեսային և «պարտվածի» հոգեվիճակում։ Խոշոր հարվածները կազմակերպվում են ոչ ուշ, քան 10 օրը մեկ, հաճախ՝ 6-7 օրը մեկ։

Երեկ Ն. Փաշինյանի՝ Հայոց վեհափառի և եկեղեցու դեմ ոտնձգություններ կազմակերպելու հերթական սպառնալիքները և այսօր Ալեն Սիմոնյանի՝ հայերի և ադրբեջանցիների միջև բարեկամության, առևտրային և ընկերական կապերի իբր «անխուսափելի» առաջիկա հաստատումը մեր դեմ մղվող հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ կետերն են։

Կարիք չկա շատ հուզվել ՀՀ ԱԺ կոլաբորացիոնիստ խոսնակի անհեթեթություններով, նրա կողմից Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած և հենց այժմ էլ իրականացվող ցեղասպանական գործողությունների նկատելու չտալով կամ հայկական և ադրբեջանական կողմերի «մեղավորությունը» հավասարեցնելով։ Թշնամու հետ համագործակցությունը հենց այդպես է լինում։ Ոչ հայկական իշխանությունը և օտարին ծառայությունը հենց այդպիսին է լինում։ Հայկական ինքնության կորուստը, ազգային արժեքներից ու սեփական հայրենիքից հրաժարումը հենց նման տեսք է ունենում։ Պետք չէ նաև երկար-բարակ քննարկել, թե ինչու է անհնար այն, ինչի մասին բարբաջում է նշված «գործիչը»։

Փոխարենը պետք է հասկանալ, որ այդ զառանցանքներն ասվում են, որպեսզի ցնցեն հայերին, հատկապես նրանց գիտակից ու հայրենասեր հատվածին։ Խունտային հանձնարարված է ճնշել-համոզել-վարժեցնել հայ ժողովրդին այն մտքին, որ հայոց պարտությունը վերջնական և անշրջելի է, իսկ ադրբեջանցիների հաղթանակը՝ պատմականորեն և իրավականորեն արդարացված։

Ստուգեք. ոչ ուշ քան 10 օրից փաշինյանական խունտայի ներկայացուցիչներից լսելու ենք հակահայկական նոր հայտարարություններ, որոնց նպատակը դարձյալ լինելու է՝ ջարդել հայերին հոգեբանորեն, որպեսզի Հայաստանի ծրագրված քաղաքական ու ռազմական ջարդը հնարավորին չափ դյուրին և «սահուն» լինի։ Հետևաբար, նրանք իրենց ելույթներում, ինչպես երեկ և այսօր, արհամարհելու են հայոց բնական իրավունքները, ոտնահարելու են հայերի ազգային արժանապատվությունը, վիրավորելու են պարզ բանականությունը, որդեգրելու են թուրք-ադրբեջանական խոսույթներ։

Իսկ ես կարող եմ ասել ՀՀ ԱԺ ուծացած ու չհայ խոսնակին, որ անխուսափելին ոչ թե հայ-ադրբեջանական չկայանալիք բարեկամությունն է լինելու, այլ խունտայի ջախջախիչ կործանումը՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի ճակատագիրը։

ՈՎ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆՎԱՍՏԱՑՐԵՑ, ԻՆՔԸ ՆՎԱՍՏԱՑԱԾ Է ԱՎԱՐՏԵԼՈՒ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2021

Մեկնաբանություններ