ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Աղոթարան

Աղոթարան
29.10.2025 | 22:00
Տե՛ր,
թող այս օրը սկսվի և ավարտվի Քո Սուրբ Խաչի հոգևոր լույսի ներքո։
Խաչիդ մեջ հոգիս թող գտնի հանգիստ,
Խաչիդ լույսով թող փայլի իմ օրը։
Խաչիդ միջոցով թող ինձանից հեռանան վախը, կործանիչ մտքերը և չարի հարձակումները։
Տե՛ր Հիսուս,
Խաչիդ մեջ է փրկությունը,
Խաչիդ մեջ է զորությունը,
Խաչիդ մեջ է կյանքը։
Թող իմ սիրտը ճանաչի այդ մեծ խորհուրդը։
Խաչյալ Փրկիչ,
Խաչդ թող լինի իմ ուղեցույցը այս օրվա բոլոր քայլերում։
Խաչդ թող ամրացնի իմ հոգին փորձությունների ու դժվարությունների ժամանակ։
Խաչդ թող լինի իմ պաշտպանությունը չարի դեմ։
Խաչդ թող լույսի աղբյուր լինի մթության մեջ։
Խաչդ թող սիրո նշան լինի իմ սրտում ու կյանքում։
Փա՛ռք Քո հաղթական Սուրբ Խաչիդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից,
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2796

Մեկնաբանություններ