«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Հայտարարություն

Հայտարարություն
21.09.2025 | 10:45

Մենք՝ 2025թ.-ի սեպտեմբերի 19-ին Երևանում կայացած կլոր սեղանի մասնակիցներս, հայտարարում ենք, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ՝ արցախցիների դեմ իրականացված ցեղասպանության գործում հանցակից Հայաստանի դրածո կառավարության կողմից ՀՀ Սահմանադրության մեջ պարտադրվող փոփոխությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրի հղումը Սահմանադրությունից հեռացնելու փորձը, ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի անքակտելի իրավունքների դեմ և սպասարկում է Հայաստանի Հանրապետության դեմ թշնամաբար տրամադրված երկրների օրակարգը:

Մեզ համար անընդունելի են ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքներով ՀՀ-ի դեմ իրականացվող ոտնձգությունները։ ՀՀ ներկա ապազգային ու հակապետական քաղաքականություն որդեգրած կառավարության բոլոր գործողությունները նոր սպառնալիքներ են ծնում հայության և հայկական պետականության ինքնիշխանության համար, ուստի արժանանալու են մեր միասնական դիմադրությանն ու դատապարտմանը։

Արտաքին պարտադրանքի տակ իրականացվող զիջումները բերելու են նվաստացման և պարտվողականության նոր դրսևորումների՝ առաջացնելով նորանոր աղետներ։

Մենք ընդգծում ենք, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը անձեռնմխելի հիմնարար փաստաթուղթ է: Միաժամանակ մենք պատրաստակամություն ենք հայտնում համախմբվել և համատեղ աշխատել մեր ազգային և համամարդկային իրավունքների պաշտպանության համար՝ ձևավորելով նոր համազգային օրակարգ։

Ստորագրողների անունները՝ ըստ այբբենական կարգի։

Ագուլյան Կարեն-ԱԻՄ

Բալոյան Արթուր-«Արդարություն» կուսակցության նախագահ

Գաբրիելյան Մեխակ-1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր

Գասպարյան Արա-«Ազգային օրակարգ» կուս․ գործ․ քարտուղար

Դեմոյան Հայկ-Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր

Զոհրաբյան Ապրես-Արևելագետ

Իսրայելյան Անաստաս-«Վերադարձ Արցախ» ՀԿ նախագահ

Հակոբյան Արա-«Ազգային օրակարգ» կուս․խորհդի նախագահ

Հայրիկյան Պարույր-ԱԻՄ առաջնորդ

Հայրյան Լևոն-«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ

Մանուկյան Խաչիկ-Բանաստեղծ

Մանուկյան Նարեկ-«Արմենիա 2026» նախաձեռնության ղեկավար

Մարգարյան Դավիթ-«Ապրելու երկիր» կուսակցություն

Մնացականյան Վիկտոր-«Հաղթանակ» կուսակցության նախագահ

Չուգասզյան Գարեգին-ԱԺԲ խորհրդի անդամ

Պապյան Արա-ԱԺԲ խորհրդի անդամ

Պետրոսյան Եղիշե-ԱԺԲ խորհրդի անդամ

Սարգսյան Նաիրի-«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար

Սեֆիլյան Ժիրայր-ԱԺԲ խորհրդի անդամ

Սիսլյան Վազգեն-«ՀԱՀԳԲ» մարտիկ

Տոնոյան Կարին-«Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն

Հայտարարությունը բաց է միացողների համար։

Դիտվել է՝ 182

Մեկնաբանություններ