«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Նիկոլականություն կամ սոցիումի վերածումը մանկուրտների

Նիկոլականություն կամ սոցիումի վերածումը մանկուրտների
05.12.2025 | 14:35

«Փողին մուննաթ», «փողը մութ տեղը լույս է տալիս» գոյաբանական աքսիոմներով առաջնորդվող հանրույթի մի ՝ հավանաբար բավական մեծ շրջանակի մոտ «նիկոլականությունը», «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «նախկինները ինչ էին, որ սրանց եք անուն կպցնում», «սաղ Քոչարյանն ա մեղավոր» և այլ թեզեր կրողների վարքը շատ պարզ օրինաչափությամբ է բացատրվում:

Դրանց մի մասը հիմնականում պետական «լափամանին», տենդերներին, արտոնյալ բիզնես ինչ-որ ծրագրերին հասանելիություն չունեցող շրջանակ է, որ հիմա ստացել է հնարավորություն ու ամեն հիմնավորում կգտնեն, կքարոզեն, կտիրաժավորեն, կմանիպուլացնեն ամեն բան՝ միայն թե չզրկվեն փողի աղբյուրից:

Նիկոլականությունը սոցիալ-կենցաղային գիտակցության ձև է, որտեղ նյութականը բացարձակ դոմինանտ է հոգևորի, ինքնության, տեսակային առանձնահատկությունների նկատմամբ, ուր կոմպրոմիսը ճկունության, կոտրվելու, հանձնելու, հանձնվելու «ռացիոնալ» կամքն է, ուր ձևը հիմնականում բովանդակություն է, ուր անասնականը ներկայացվում է որպես սոցիալական, ուր պատիվն ու արժանապատվությունը վաճառվելու գնի հարց է, ուր արժեքը անընդունելի կատեգորիա է, եթե այն փողով չափելի չէ:

Նիկոլականությունը «աղքատությունը մեր ուղեղում է» թեզի հայեցակարգային ու զգայական իմպլեմենտացիան է, որ պայմանավորում է սոցիումի վերածմանը անասնական հոտի, մանկուրտների:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3355

Մեկնաբանություններ