Իսպանիայի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն համաձայնվել է երկարացնել հավաքականի հետ աշխատելու պայմանագիրը: Սա նշանակում է, որ նա ազգայինը կնախապատրաստի նաև 2014 թվականի աշխարհի առաջնության խաղերին: Ֆեդերացիայի հետ ունեցած պայմանագիրը ճանաչված մարզիչը չէր շտապում երկարաձգել` սպասելով «Եվրո-2012»-ի նախնական խաղերի արդյունքին: Ակնհայտ է, որ այդ խաղերը շոյել են մարզչի սիրտը: Իսպանիան իսկապես խաղում է արտակարգ գեղեցիկ ֆուտբոլ և մնում է ընթացող առաջնության անվիճելի
ֆավորիտը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ