1980 թվի մոսկովյան օլիմպիական խաղերն էին: Ծանրամարտում Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ հավաքականի կազմում ներկայացված էր երկու քաշային կարգում: Թեթևագույնում (մինչև 56 կգ) հանդես էր գալու Յուրի Սարգսյանը, 82,5- ում (միջին քաշ)` Յուրի Վարդանյանը: Որ, ի դեմս վերջինի, ԽՍՀՄ հավաքականը ուներ երաշխավորված ոսկե մեդալ, կասկած չկար, սակայն հանգամանքները կարող էին այնպես դասավորվել, որ նրանից կարող էր առաջ ընկնել մյուս հայ ծանրորդը: Այս փոքրիկ նախաբանը, որ իր այս որակում ավելի շատ միջանկյալ դեր ունի ստորև արվելիք պատմության մեջ, ընդամենը գալիս է լինելու հավաստումը նրա, որ 1983 թվականին աշխարհի հերթական առաջնությունն Երևանում անցկացնելու որոշումը բնավ էլ պատահականություն չէր: Ավելի շուտ այն ծանրամարտի պատմության մեջ հայ տարրի թող որ ինչ-որ մի տեղ ուշացած, սակայն արժանի վաստակի գնահատականն էր լինելու:
«Հեչ չմտածես, Կարեն Սերոբիչ, ավելի լավն ենք կառուցելու»
1983-ի Երևանը տենդագին լարվածությամբ էր սպասում ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելուն: Ի դեմս նորակառույց մարզահամերգային համալիրի, Հայաստանի մայրաքաղաքն ուներ իսկապես շքեղագույն կառույց: Եղեռնի զոհերի հիշատակին ձոնված կոթողի մերձ հարևանությամբ բազմած Ծիծեռնակաբերդի գագաթին` այն վերընձյուղված հայ ժողովրդի դիմակայելու, ապրելու, արարելու եթե ոչ յուրօրինակ խորհրդանիշն էր, գոնե այդպիսինի հայտ էր: Շքեղ էր համալիրը, այն աստիճան շքեղ, որ, պատմում են, Մոսկվայից եկած հանձնաժողովի բերանը բաց էր մնացել նրա նազենի գեղեցկությունից: Սակայն հանձնաժողովի ապշանքը միայն կառույցի գեղեցկությունից չէր: Այստեղ Երևանը հիմնովին ջանացել էր մարզամրցումային անհրաժեշտ պայմաններին առնչվող բոլոր հարցերում: Կարճ ասած` ոչինչ, ոչի’նչ չկար խանգարող օպերայի փառահեղ տաճարից հետո մայրաքաղաքի երկրորդ հայտագրի իրավունքն ունեցող այս կառույցի առաջին խոշորագույն միջոցառումն ընդունելու, հպարտ ու պատվարժանորեն աշխարհին ներկայանալու համար: Սակայն ուր էր թե ամեն ինչ այդպես անխռով ընթացք ունենար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
(նյութն ամբողջությամբ կտեղադրվի երեկոյան)