Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության (տասնինը տարեկանից ոչ բարձր) եզրափակչում Շվեդիայի կանանց ընտրանին հասավ մեծ հաջողության: Իննսուն րոպե շարունակ դիմադրելով իսպանուհիների անվերջ հարձակումներին` նրանք կարողացան անառիկ պահել իրենց դարպասն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Շարունակելով համառորեն դիմադրել` հանդիպման վերջին րոպեներին նրանց հաջողվեց անակնկալի բերել մրցակիցներին ու դառնալ հաղթական գոլի հեղինակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ