«Նրանք երկուսն էլ այլ մոլորակից են: Իհարկե, ես ուզում եմ, որ իմ թիմի ֆուտբոլիստը ավելի լավ ելույթ ունենա, սակայն նրանք երկուսն էլ հրաշալի են», -կիրակի ավարտված «Բարսելոն»-«Ռեալ» Մադրիդ հանդիպումից հետո ասել է արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Մեսին դեռ երիտասարդ է: Մենք անգամ չգիտենք նրա հնարավորությունների սահմանի մասին: Ես կարծում եմ, որ մենք այլեւս երբեք չենք տեսնի նման տրամաչափի խաղացողի: Հասկանալի է, որ կա և Ռոնալդուն: Մեսիի հետ նրանք ֆանտաստիկ խաղացողներ են, ովքեր խաղում են միևնույն ժամանակում: Չգիտեմ` դա լա՞վ է, թե՞` վատ, սակայն Լեոն առայժմ հաղթում է այդ դիմակայությունում»` սրանք էլ «Բարսելոնի» գլխավորի խոսքերն են:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ