ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Համեստ արդյունքներ

Համեստ արդյունքներ
16.10.2012 | 11:31

Սանկտ Պետերբուրգում խաղարկվեց ծանրամարտի Ռուսաստանի Դաշնության նախագահի գավաթը: Մրցումներն անցկացվեցին կանանց երկու (75, +75 կգ), տղամարդկանց երեք քաշային կարգերում (94, 105, +105 կգ): Մարզիկների արդյունքների վրա էապես ազդեց լարված մրցաշրջանը, որը հագեցած էր խոշորագույն մրցաշարերով: Եվ, այդուհանդերձ, բոլոր դեպքերում պիտի հիշատակել 75 կգ քաշային կարգում հանդես եկած Օլգա Զուբովայի արդյունքը` 265 (120+145) կիլոգրամ: Ակնհայտ է, որ, ի դեմս այս ծանրորդուհու, նոր օլիմպիական փուլում Ռուսաստանն ունի խիստ հեռանկարային մարզիկ, ով գալիս է հավասարի իրավունքով կանգնելու Նադեժդա Եվստյուխինա-Նատալյա Զաբոլոտնայա երկյակի կողքին` շատ լուրջ մրցակից դառնալով Ղազախստանը ներկայացնող Սվետլանա Պոդոբեդովայի հետ պայքարում: Ի դեպ, Զուբովան, չնայած իր տասնութին, այնքան էլ նոր դեմք չէ ուժեղների հետ մրցակցությունում: Նա այս տարվա Եվրոպայի մեծահասակների, աղջիկների մեջ դարձյալ ընթացիկ տարվա աշխարհի ու աշխարհամասի առաջնության հաղթողն է:
Գավաթի այս խաղարկությունից սպասումները մեծ էին աշխարհի ռեկորդակիր, հայազգի Դավիթ Բեջանյանից (Ռուսաստան, 105 կգ քաշային կարգ): Ցավոք, մարզիկը պոկում վարժության երրորդ մոտեցման ժամանակ վնասվածք ստացավ ու դուրս մնաց հետագա պայքարից: Բարեբախտաբար, բժիշկները խոստանում են նրան հնարավորինս արագ վերադարձնել շարք:
Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք ներկայացված էինք մեկ մարզիկով` գերծանրքաշային Միշա Վարդանյանով: Մեր տղան, ով ընթացիկ տարվա Եվրոպայի պատանեկան առաջնության երրորդ մրցանակակիրն է (տասնյոթ տարեկաններ), երկամարտում ցույց տվեց 335 (145+190) կիլոգրամ արդյունք: Սա, ինչ խոսք, այն ցուցանիշը չէ, որ լուրջ համարվի մեծահասակների հետ պայքարում, բայց դե տվյալ պարագայում խնդիրն ավելի շատ մարզիկի մրցակցային փորձ ձեռք բերելն էր:
Այսպես ասենք` նպատակն արդարացվեց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ