Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Պարի փառատոն՝ Շիրակի մարզում (տեսանյութ)

Պարի փառատոն՝ Շիրակի մարզում (տեսանյութ)
22.09.2013 | 13:35

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում անցկացվեց Շիրակի մարզի պարի փառատոն՝ նվիրված ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին։ Այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոնը։ Պարի փառատոնին մասնակցում էին մարզի տարբեր տարածաշրջանների 18 պարային խմբեր։

Լիլիթ Գրիգորյան

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Պարի փառատոն՝ Շիրակի մարզում
Դիտվել է՝ 1600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ