Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Քեմբրիջում վերջին հրաժեշտն են տվել Սթիվեն Հոքինգին

Քեմբրիջում վերջին հրաժեշտն են տվել Սթիվեն Հոքինգին
01.04.2018 | 19:22

Քեմբրիջում վերջին հրաժեշտն են տվել տիեզերաբան, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին, որը կյանքից հեռացել էր մարտի 14-ին՝ 76 տարեկանում: Հրաժեշտի պատարագը մատուցվել է Քեմբրիջի համալսարանի Սուրբ Մարիա եկեղեցում: Հենց այդ համալսարանում է 50 տարուց ավելի Հոքինգը աշխատել:

Նրա աճյունը կհուղարկավորվի Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում՝ Իսահակ Նյուտոնի և Չառլզ Դարվինի շիրիմների կողքին: Երբ եկեղեցուն է մոտեցել հուղարկավորության թափորը 76 անգամ հնչեցվել են եկեղեցու զանգերը: Հուղարկավորությանը ներկա էին նրա հարազատներն ու ընկերները, երեք զավակները՝ Լյուսին, Ռոբերտը և Թիմը, կենսագրական ֆիլմում նրա կերպարը մարմնավորած դերասան Էդի Ռեդմեյնը:

Դիտվել է՝ 3324

Մեկնաբանություններ