Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԿԳՆ-ում աշխատանքը պարալիզացված է

ԿԳՆ-ում աշխատանքը պարալիզացված է
26.06.2018 | 00:29

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնավարումից ի վեր չի հանդիպել նախարարության վարչությունների ու բաժինների աշխատակիցների հետ:
«Նա ոչ միայն նախարարության ընդհանուր աշխատակազմի, նույնիսկ վարչության ու բաժինների ղեկավարների հետ չի հանդիպել: Կարևորագույն բոլոր հանդիպումներին ու քննարկումներին միայն նախարարն ու իր մտերիմ երկու փոխնախարարներն են մասնակցում: Նախարարության աշխատանքը պարալիզացված է, աշխատակիցները չգիտեն` ինչպես աշխատել, ինչով առաջնորդվել»,- ասաց մեր զրուցակիցը, նկատելով, որ նախարարության կարևորագույն հարցերն Արայիկ Հարությունյանը քննարկում է բացառապես «իր մարդկանց» հետ:


Օրերս տեղի ունեցած ակադեմիական տարկետում ստանալու նպատակով անցկացվող մրցույթի մասին նախարարության լրատվական ծառայությունն իմացել է ժամեր առաջ միայն, հետևաբար, հնարավոր չի եղել լրատվամիջոցներին տեղյակ պահել, որ մրցույթ է անցկացնում, այլապես գուցե լինեին լրագրողներ, որ կցանկանային լուսաբանել մրցույթը: Նույն բանն է եղել նաև հանրակրթության ոլորտին առնչվող հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նախարարության հանրակրթության վարչության պետը վերջին պահին է միայն իմացել, որ հանդիպման պետք է մասնակցի:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4655

Մեկնաբանություններ