Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Մեղա՜ ՔԵԶ ՏԷՐ իմ ՀԻՍՈՒՍ

Մեղա՜ ՔԵԶ ՏԷՐ իմ ՀԻՍՈՒՍ
20.11.2024 | 18:46

Մեղա՜ իմ նախնիների ու իմ մեղքերի համար:

Մեղա՜ գիտակցված ու չգիտակցված մեղքերիս համար:

Մեղա՜ իմ ողջ էությամբ` հոգով ու մարմնով, մտքով ու սրտով, երիկամներով գործած մեղքերիս համար։

Մեղա՜ կառույցիս ամեն մասնիկով, ամեն բջջով, ամեն ատոմով մեղանչելու, ընկնելու համար։

Մեղա՜ ՔՈ Հայրական Օջախը լքելով անառակության, պղծության, անբարո վարքի մեջ ընկնելու համար։

Մեղա՜ ՔՈ Պատվիրաններից շեղվելու, հեռանալու համար:

Մեղա՜ ՔՈ Կամքից հրաժարվելու, մերժելու համար:

Մեղա՜ ՔՈ Պատկերն ու Նմանությունը, որպիսին որ ինձ արարել էիր, աղավաղելու, փչացնելու, ապականելու, ծռմռելու համար:

Մեղա՜ ՔՈ Պատկերն ու Նմանությունը մեղքերի, թույների, ախտերի ու աղտերի բազում շերտերի տակ թաղելու, կորցնելու համար:

Մեղա՜ ՔՈ շնորհած պատկերն ու նմանությունը կորցրած չարի պատկերով կերպարանվելու համար։

Մեղա՜ ՔՈ ստեղծած մարմնում դիվական լեգիոններ լցնելու համար:

Մեղա՜ չարին գերի հանձնվելու, նրա առջև կռանալու, ենթարկվելու համար:

Մեղա՜ չարին ծառա, հպատակ ու կամակատար դառնալու համար:

Մեղա՜ նրան ինձ ուսուցիչ, ղեկավար ու առաջնորդ դարձնելու համար:

Մեղա՜ նրա զանազան դրսևորումները պաշտելու, երկրպագելու համար։

Մեղա՜ նրա ձեռքին խաղալիք ու գործիք լինելու համար:

Մեղա՜ նրա առջև ոտքերի կոխան ու անարգանքի թիրախ դառնալու համար։

Մեղա՜ նրա շշուկներով, խորհուրդներով, թելադրանքներով ու հրամաններով կյանքս վատնելու, կործանելու և կորցնելու համար։

Մեղա՜ ՔՈ առջև արված ուխտերն ու խոստումները չպահելու, դրժելու համար։

Մեղա՜ ՔՈ Աղոթքի ժամանակ քնի մեջ լինելու համար:

Մեղա՜ ՔՈ Աղոթքի արնախառը քրտինքի շաղի համար:

Մեղա՜ ՔՈ Արցունքի ամեն մի կաթիլի համար:

Մեղա՜ ՔԵԶ կասկածելու, չվստահելու, չհավատալու համար:

Մեղա՜ ՔԵԶ համբուրելով, 30 արծաթի դիմաց մատնելու համար։

Մեղա՜ ՔԵԶ դավաճանելու, լքելու և փախուստի համար:

Մեղա՜ ՔԵԶ վախկոտությամբ ուրանալու համար:

Մեղա՜ ՔԵԶ հալածողներին գործակից դառնալու համար:

Մեղա՜ ՔԵԶ ծաղրելու, նսեմացնելու, հայհոյելու համար:

Մեղա՜ ՔԵԶ ապտակելու և թքելու համար:

Մեղա՜ ՔՈ մահը կամենալու, պահանջելու համար:

Մեղա՜ ՔՈ բարիքն ու բժշկումները մոռանալու համար:

Մեղա՜ ՔՈ առջև ապերախտ լինելու համար։

Մեղա՜ ՔՈ դեմ սուտ ու կեղծ վկայելու համար։

Մեղա՜ ՔԵԶ դատելու և դատապարտելու համար։

Մեղա՜ ՔԵԶ հարվածելու, խարազանելու համար:

Մեղա՜ ՔԵԶ ցավ ու վերք հասցնելու համար:

Մեղա՜ ՔԵԶ փշե պսակով թագադրելու համար:

Մեղա՜ ՔՈ փոխարեն բարրաբաներին բազմիցս ընտրելու համար։

Մեղա՜ ՔԵԶ վրա քարեր նետելու համար:

Մեղա՜ ՔԵԶ Խաչի ճանապարհով քշելու համար:

Մեղա՜ ՔԵԶ Խաչի վրա գամելու համար:

Մեղա՜ ՔԵԶ խաչից իջնելու կոչերի համար:

Մեղա՜ ՔՈ Հագուստները պատռելու, բաժանելու համար։

Մեղա՜ ՔՈ Ծարավին հագեցում չտալու համար:

Մեղա՜ ՔՈ Խաչի մահն ուզելու, հրճվելու համար:

Մեղա՜ ՔՈ Կողը խոցելու, պատռելու համար:

Մեղա՜ ՔՈ թափած Արյան ամեն բջջի համար:

Մեղա՜ ՔՈ Ամենասուրբ Հարությանը կասկածելու, չընդունելու համար:

Մեղա՜ ՔՈ Սրբերին ու Եկեղեցին հալածելու համար:

Մեղա՜ ՔՈ Կամքին հակառակ կյանքս վատնելու համար:

Մեղա՜ ՔԵԶ լքելով շարունակ գայթելու, մոլորվելու համար։

Մեղա՜ ՔՈ տված մնասները ոչ թե չպահելու, այլ պարզապես մսխելու համար:

Մեղա՜ ՔՈ Անվամբ քրիստոնյա կոչմանն անարժան լինելու համար:

Մեղա՜ ՔՈ Ամենակալ Զորությանը չվստահելու, չհուսալու համար:

Մեղա՜ ՔՈ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ Մկրտությանն անարժան իմ կյանքի համար:

Մեղա՜ ՔՈ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆԸ չհավատալու համար:

Մեղա՜ ՏԷՐ, մեղա՜, մեղա՜…

Դիտվել է՝ 2766

Մեկնաբանություններ