Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ՈՒղղափառ Պատրիարք Մար Իգնատիուս Եփրեմ Բ (նստավայրը՝ Դամասկոս, Սիրիա) հեռախոսազանգ է ստացել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսից:
Բարեկամական զանգն արվել է Սիրիայում Ասորի ՈՒղղափառ Եկեղեցու հավատացյալների ընդհանուր վիճակից տեղեկություն ստանալու նպատակով՝ հաշվի առնելով երկրում տիրող վերջին զարգացումները:
Արամ Ա կաթողիկոսն իր սիրո և զորակցության պատգամն է հղել և անսասան համերաշխությունն է հայտնել Ասորի ՈՒղղափառ Եկեղեցու առաջնորդին ու Սիրիայում ապրող ասորիներին:
Անահիտ ԽՈՍՐՈԵՎԱ