Սյունիքով անցնելիք Ճանապարհը պետք է ծառայի Հայաստանի և հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական շահերին, այլ ոչ թե թշնամու քաղաքական ծրագրերին, որը վերջնականապես կկործանի Հայաստանը:
Եթե քաղաքական գիտակցություն ունենային Հայաստանի բոլոր 4 կառավարիչները, հենց 1991 թվից, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, հենց այդ ժամանակ նրանք պետք է Սյունիք-Մեղրիով ճանապարհը դարձնեին Արևելք- Արևմուտք ռազմավարական միջազգային ճանապարհ և՛ արաբա-պարսկական նավթի և գազի, և՛ արդյունաբերական ու գյուղատնտեսական ապրանքների փոխադրման համար:
Ճանապարհի կառուցմանը պետք է մասնակցեր նաև Հայաստանը, թեև չուներ ֆինանսական միջոցներ, բայց կարող էին ներգրավել Սփյուռքի մեր հայրենակիցների կապիտալը, իսկ գազամուղի և նավթամուղի ճանապարհը կկառուցեին Իրանը և Արաբական երկրները՝ հարկ վճարելով Հայաստանին, որ մեր տարածքն օգտագործում են իրենց ապրանքը վաճառելու նպատակով:
Մինչդեռ նրանք մեր անմիջական հարևան Իրանից գազ չգնեցին՝ վախենալով Ռուսաստանից, իսկ նույն այդ
90-ականներին, Վրաստանով անցնող այդ գազամուղը շաբաթը մեկ, երկու անգամ պայթեցնում էին այդ տարածքում ապրող ազըռները:
Հիմա նիկոլը բարբաջում է
«խաղաղության խաչմերուկի» մասին, ճանապարհների ազատության մասին, չհասկանալով, որ Հայաստանը վաղը-մյուս օրը հակամարտող և թշնամի ուժերի ճնշման տակ կարող է կորցնել հսկողությունն այդ ճանապարհի վրա:
Մինչդեռ, եթե կառուցվեր այդ միջազգային միջոցներով կառուցված ճանապարհն ու գազամուղ-նավթամուղը, ոչ ոք չէր համարձակվի նույնիսկ պարսատիկով քար գցել այդ ճանապարհին:
Հիմա էլ ուշ չէ, թեև աշխարհաքաղաքական իրավիճակը շատ է սրվել, բայց այդ պետությունների ընդհանուր տնտեսական- ֆինանսական շահերը, հետևաբար նաև քաղաքական շահերը կարող են համաձայնության և զիջումների բերել նրանց:
ՈՒ՞ր են մեր քաղաքագետներն ու դիվանագետները, մեր տնտեսագետները, որ չեն կասեցնում նիկոլի միանձնյա որոշումները, որոնք տանում են Հայաստան պետության վերացման:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ