Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Ասում են...

Ասում են...
20.05.2016 | 00:51

…թե Հովիկ Աբրահամյանը, որ ասել-խոսել-զրուցելու համար ՀԱԿ-ին մի գլուխ կառավարություն է կանչում, այս քաղաքական ուժի գլխավոր «դերակատարների» հետ հերթական պայմանավորվածություն ձեռք բերելու խնդիր է լուծում: Դե, վերջիններս էլ շատ զգույշ են քննադատում կառավարության ղեկավարին, ամեն ինչ իշխանության, կառավարության հասցեին, բայց ո՛չ Հովիկ Աբրահամյանի: Այս սցենարից երկու կողմերն էլ երբեմն-երբեմն շեղվում են՝ հանրության աչքին թոզ փչելու համար։ Ասում են նաև, թե վարչապետը, բնականաբար, լիուլի վարձահատույց է լինում ՀԱԿ-ին պահել-սնուցելով:

Դիտվել է՝ 5730

Մեկնաբանություններ