Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Բացառեք նման ավտոբուսների գոյությունը

Բացառեք նման ավտոբուսների գոյությունը
27.04.2026 | 11:54

Արծվաշեն: Ավտոբուսի մնացորդ: Ժամանակին այս ավտոբուսն ուղևորներ էր տեղափոխում, միգուցե` Կրասնոսելսկ, Շորժա կամ Վարդենիս: Այս ավտոբուսը նույն տեղում է մնացել 1992 թվականի օգոստոսի 8-ից: Այդ օրն օկուպացվեց կամ, ըստ Տեր-Պետրոսյան Լևոնի, փոխանակվեց ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:

Կանցնեն տարիներ: Ավտոբուսների այսօրինակ կմախքներ (մակնիշը կարևոր չէ) կհայտնաբերվեն նաև օկուպացված Արցախում:

Արծվաշենում մնացած այս ավտոբուսին ուշադիր նայեք: Ընտրություններին գնալուց էլ մի մոռացեք վերջինիս պատկերը: Բացառեք նման ավտոբուսների գոյությունը Սևանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Վարդենիսում, Սիսիանում, Երևանում: Անպայման բացառեք: Նույնիսկ, եթե խոսքն «ուրախ ավտոբուսի» մասին է:

Այսքանն ընտրությունների մասին:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 3989

Մեկնաբանություններ