«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ասում են...

Ասում են...
05.11.2013 | 00:01

...թե վերջին շրջանում Սերժ Սարգսյանին նույնիսկ քիչումիչ մոտիկ, քիչումիչ ծանոթ ցանկացած մեկին Հովիկ Աբրահամյանն առանց քաշվելու խնդրում-աղերսում է` նախագահին ասեք` թող Տիգրան Սարգսյանին գործից հանի, ես չեմ ուզում, չէ, ինձ պետք չի, թող ինձ չդնի վարչապետ, մենակ թե Տիգրանին հանի, եկեք բոլորով պայքարենք, թող հանի նրան: Քաղաքական այս հաշվարկը ևս խելք չի պահանջում. եթե հանեցին, բնականաբար, իրենից բացի, այլընտրանք չկա` միայն թե հանեն:

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ