ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Բնության մեջ գոյության կռվի երկու ձև կա

Բնության մեջ գոյության կռվի երկու ձև կա
22.04.2025 | 12:31

Մարդու և իր մարդկային էության մասին

Բնության մեջ Գոյության կռվի երկու ձևեր կան.

ա) միջտեսակային

և

բ) ներտեսակային։

*Բացի մարդուց՝ որևէ այլ տեսակ այնպիսի դաժանությամբ, մոլագարությամբ ու մոլեռանդությամբ չի ոչնչացնում մյուս տեսակներին և սեփական տեսակին։

Սա այն դեպքում, երբ մարդ կենդանին գիտի, որ ինքը մահկանացու է, և որ իրեն տրված է ապրելու՝ լավագույն դեպքում 100 տարի, և որի բացարձակ մեծամասնությունն անց է կացնելու սեփական առողջությունը պահպանելու ոչ հաճելի իրողության մեջ։ Բժիշկներ, դեղեր, դայակներ, խնամողներ...

Այս կենդանին ստեղծել և ստեղծում է այլ տեսակների ոչնչացման բազմաձև միջոցներ։ Սակայն ամենազարհուրելին սեփական տեսակի ոչնչացման միջոցների «մտքի թռիչքն է»։

Մարդ կենդանին կարող է սպանել որևէ կաթնասունի, սառնարյունի կամ թռչունի և դրանով զվարճանալ, առանց օգտվելու զոհի մսից, մորթուց կամ այլ օրգանից։

Մարդ կենդանին կարող է հենց այնպես վատություն անել իր նմանին և դրանում ընդգրկել իրեն ենթարկվող այլ՝ ուրիշին վատություն անելուն հակվածների և դրանով իրեն լավ զգալ։

Մարդ կենդանին ստեղծել և ստեղծում է օրենքներ՝ իր տեսակին մինչև վերջ տանջելու և շահագործելու համար, նրան ապրուստի միջոցներից զրկելու համար։ Դա միայն ագահությունից չէ։ Դա նաև մոլագարություն է։

Նա օրենքներ է ստեղծում իր նմանին շահագործելու համար և դա փաթաթում «մարդու կյանքը բարելավելու փաթեթում»։

Մարդ կենդանին մարդասիրության անվան տակ օրենքներ է առաջ տանում նույնասեռ առանձնյակներին միասին «սեռական կյանքով ապրելու» համար։

Մարդ կենդանին կարող է կոտորել իր նման միլիոնավոր մարդկանց, բայց իրեն ցույց տալ մարդասեր ու կենդանասեր, ստեղծել տարբեր կենդանիների (շուն, կատու և այլն) «պաշտպանության հիմնարկներ», որի նպատակը նորից ու նորից որևէ մեկից կամ ֆոնդից փող ու շահույթ քերելն է։

Մարդ կենդանին ստեղծել է «մարդու իրավունքների պաշտպանի» բարձրագոչ անվամբ ինստիտուտներ՝ դրանով ցույց տալով, որ մյուս ինստիտուտներն զբաղված են մարդու իրավունքները ոտնահարելով և շահագործելով։

Եվ սա այն դեպքում, որ իր խլած, կուտակածից օգտվելու են բոլորովին այլ մարդ կենդանիներ։ Ընդամենը մի երկու, երեք տասնամյակ հետո։

Մեխակ ՍԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ