Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Էկոտուրիզմի փառատոն. ինչպես պահպանել բնությունը և ստանալ եկամուտ

Էկոտուրիզմի փառատոն. ինչպես պահպանել բնությունը և ստանալ եկամուտ
12.07.2017 | 11:20

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները հուլիսի 8-9-ը Վայոց ձորի մարզի Արտավան համայնքում կազմակերպել էին Էկոտուրիզմի փառատոն:
Փառատոնը նպատակ ուներ նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:


Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Փառատոնի ընթացքում արտավանցիները տաղավարներում ներկայացրել էին իրենց ձեռքի աշխատանքները, խոհանոցը, մարզի խոտաբույսերը և այլն։ Փառատոնն ուղեկցվում էր ազգագրական պարերով. ընդ որում, չիմացողներին սովորեցնում էին։
Փառատոնի շրջանակներում իրականցվել են բազմազան խաղեր, այդ թվում՝ գանձերի որոնում։ Կազմակերպվել են բուսաբանական և կենդանաբանական արշավներ։ Երեկոյան ժամերին տեղի է ունեցել աստղերի դիտում, մասնակիցները դիտել են Սատուռնը, Վեներան։
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Սարգիս Աղայանը նկատում է, որ իրենց նպատակը նման փառատոների միջոցով համայնքների ճանաչելիությունը բարձրացնելն է, ինչպես նաև մարդկանց տեղեկացնել, որ բնության պահպանությամբ ավելի շատ եկամուտներ կարող են ստանալ, քան սպառմամբ։

Դիտվել է՝ 4625

Մեկնաբանություններ