Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նիկոլ ընտրող և հանդուրժող ժողովուրդն իրավունք չունի որևէ մեկից նեղանալու

Նիկոլ ընտրող և հանդուրժող ժողովուրդն իրավունք չունի որևէ մեկից նեղանալու
04.05.2025 | 19:01

Արցախը թուրքին նվիրածին, հայրենիքից հրաժարվողին, Ցեղասպանությունը կասկածի տակ դնողին, Արարատից հրաժարվողին, Հայաստանի տարածքները թուրքին նվիրողին ընտրող և հանդուրժող ժողովուրդն իրավունք չունի որևէ մեկից նեղանալու:

Ժողջա՛ն, ձեր Նիկոլը ծաղրածուի դեր տանի` ուրախացնի Մեհրիբանին ու նրա ամուսնուն, իսկ դուք Մեոհրիբանին պարգևատրող Հռոմի պապից ու Կիրիլից նեղանու՞մ:

Լու՞րջ...

Շա՜տ ԽՆԴԱԼՈՒ եք:

Հետաքրքիր է, ժողջանը ե՞րբ է հրաժարվելու իր գեղցի-շուստրյակ մտածելակերպից, որ իր ղեկավար Նիկոլը պետք է ինքնակամ ստորանա Ալիևների մոտ, բայց ուրիշները պետք է հարգեն թուրքի կողմից ստորացվողին ու նրա ղեկավարած ժողջանին, երկրի հետ միասին:

Ժողջա՛ն, այդպես չի լինում:

Եթե դու քեզ չես հարգում, մյուսները թքած ունեն մեզ վրա:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2433

Մեկնաբանություններ