30.03.2025|
19:48
Այս քաղաքը փախչում է իր անունից,
իր տեսքից, երազներից, կերպարից է փախչում
մտահալածյալի, խփնվածի պես,-
իր անցյալից է անդուր սփրթնում,
խորշում ձայներից բնական ու հնչեղ,
տենդոտ խցկվում է մի խաղի մեջ, որտեղ
ինքն իր ժխտողն ու վարքն է հակացուցիչ,-
անծանոթ ախտից ջղաձգվում է
այս քաղաքը՝ ինչպես դիվոտության ցրիչ: