«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Ասում են...

Ասում են...
14.06.2019 | 10:59

...թե Արցախում բավականին լարված իրավիճակ է բոլոր, հատկապես սպասվող նախագահական ընտրությունների առումով: Հիբրիդային տեխնոլոգիաներ են կիրառում բոլորը, հատկապես Սամվել Բաբայանը, որն անխոնջ պայքարի մեջ է Արայիկ Հարությունյանի հետ` ոչ միայն տեղեկատվական դաշտում, այլև արցախյան տարբեր շրջաններում, տարբեր հանդիպումների ժամանակ:

«Սյամոն, նայած ինչ գյուղ է մտնում, ըստ այդմ էլ կառուցում է իր տեխնոլոգիան։ Մի գյուղում նրա կողմնակիցներն ասում են` էս ստորագրահավաքը Քոչարյանի համար է, սա Սյամոյի թեման չի, որովհետև գիտեն` էդ գյուղում Քոչարյանին շատ են ընդունում., մի այլ գյուղում փող են բաժանում, ասենք` Քաշաթաղի կողմերում, մի այլ տեղ` կյանքը լավացնելու խոստումներ են տալիս»,- ասաց արցախյան մեր աղբյուրը: Իսկ «Ծռե՞րը»... «Ծռերը տեղում գրեթե աջակցություն չունեն. շատ փոքր էլեկտորատն էլ, Սամվել Բաբայանի խաղի մեջ մտնելուց հետո, հանգրվանեց Սյամոյի թիմում։ «Ծռերի» հիմնական պաշտպանը «Ազատություն» ՌԿ-ն է։ Իրականում նրանք դեստաբիլիզացիայի նպատակ են հետապնդում»:

Դիտվել է՝ 18502

Մեկնաբանություններ