ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Փաշինյանի հայտարարությունները՝ Սահմանադրության բացահայտ խախտում

Փաշինյանի հայտարարությունները՝ Սահմանադրության բացահայտ խախտում
24.10.2025 | 13:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական հարցուպատասխանի ընթացքում հանդես է եկել հայտարարություններով, որոնք ակնհայտորեն անցնում են նրա պաշտոնական լիազորությունների սահմանը։

Երբ երկրի ղեկավարը իրեն իրավունք է վերապահում որոշելու՝ հոգևորականներից ով է կարգալույծ, իսկ ով՝ ոչ, դա այլևս քաղաքական կարծիք չէ, այլ՝ իշխանության չարաշահում և Սահմանադրության խախտում։

Նման հռետորաբանությամբ Փաշինյանը փաստացի միջամտում է եկեղեցու ներքին կյանքին՝ խախտելով եկեղեցու անկախության և պետության աշխարհիկ բնույթի սկզբունքները, որոնք հստակ ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։

Այս վարքագիծը վկայում է իշխանության մտածողության վտանգավոր շեղման մասին․ Փաշինյանը գործում է ոչ թե որպես գործադիր իշխանության ղեկավար, այլ՝ որպես ամբողջ իշխանությունը կենտրոնացնող ֆիգուր։

Այդպիսի մոտեցումը բնորոշ է ավտորիտար մտածողությանը, որտեղ պետական իշխանությունը դադարում է ենթարկվել սահմանադրական սահմանափակումներին և վերածվում է մեկ անձի կամքի գործիքի։

Խոսքը պետության հիմքերի, տվյալ դեպում՝ դրանց խաթարման մասին է։

Երբ գործադիր իշխանությունը փորձում է ուղղորդել և վերահսկել հոգևոր դաշտը, խախտվում է ոչ միայն իշխանությունների տարանջատման և հակակշիռների համակարգը, այլև վտանգվում է քաղաքացու խղճի և հավատքի ազատությունը։

Փաշինյանը սեփական քաղաքական կամքը վեր է դասում Սահմանադրությունից՝ կառուցելով իշխանության կենտրոնացված և անձնավորված համակարգ։

Սա իշխանության անձնավորման վտանգավոր ուղերձ է, որը սպառնում է Հայաստանի ժողովրդավարական կարգին և հանրային ինքնավարությանը։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 10376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ