ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ եվրոպական ուղղություն վերցնելու դեպքում Հայաստանի համար կվերանան ԵԱՏՄ անդամակցության բոլոր օգուտները։ «Տնտեսական իրականության դաժան փշերի վրա նստելու հավանականությունն օրեցօր աճում է այնպես, ինչպես եղավ 2014 թվականին Կիևում: Նա, ով փորձում է նստել երկու աթոռի վրա, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել ուղիղ իր թուլացած հետույքի վրա»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Այգիները ծանր մետաղներով հագեցած Դեբեդի մոխրագույն ջրով են ոռոգվում

Այգիները ծանր մետաղներով հագեցած Դեբեդի մոխրագույն ջրով են ոռոգվում
04.10.2024 | 09:50

Լոռու մարզում գործող մետաղական հանքերը և հանքաքարը վերամշակող ընկերությունները գրեթե 20 տարի սպառնալիք են Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի՝ Դեբեդ հովտի պտղատու այգիների համար։ Ներկայումս Ալավերդու պղնձաձուլական գործարանը չի գործում, սակայն Ախթալայի լեռնահարստացման գործարանի, Թեղուտի հանքից արտանետումների հետևանքով գետը աղտոտվում է ծանր մետաղներով։ Գետի վտանգավոր ջրով են ոռոգվում Թումանյանի տարածաշրջանի Շնող, Ճոճկան, Այրում գյուղերի և Նոյեմբերյան խոշոր համայնքի բնակակավայրերի՝ Արճիսի, Այրում քաղաքի, Լճկաձորի, Հաղթանակի, Պտղավանի, Դեղձավանի, Բագրատաշենի, Դեբեդավանի հողատարածքները։ Այդ բնակավայրերում անմշակ հողեր չկան, սեփականաշնորհված և վարձակալությամբ տրված բոլոր հողերը մշակվում են, առավել եկամտաբեր են Դեբեդի ջրերով ոռոգվող դեղձի, կորոլյոկի և այլ մրգատեսակների այգիները։ Դեբեդի հովտի այգեգործները բողոքում են, որ ծանր մետաղներով հագեցած գետի ջրով ոռոգելիս պտղատու ծառերի շուրջ հողը ամրանում է, ծառերը՝ չորանում։ Դեռևս 2008 թվականին Պտղավան գյուղի այգեգործները ծանր մետաղներով Դեբեդ գետի աղտոտվածության վերաբերյալ իրենց մտահոգություններն էին հայտնել այն ժամանակ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանին և տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ Այն ժամանակ փոխվարչապետ Ա․ Գևորգյանը լրագրողիս հայտնել էր, որ գյուղնախարարությանը հանձնարարական է տրվել Դեբեդից նմուշներ վերցնել և Երևանում փորձաքննություն կատարել, բնապահպանության նախարարությունն էլ երկարաժամկետ մոնիտորինգ է իրականացնելու Դեբեդի ափի երկայնքով գործող գործարանների կողմից Դեբեդ արտանետումների վերաբերյալ։ Փոխվարչապետը հավաստիացրել էր՝ եթե մոնիտորինգի արդյունքում պարզվի, որ գետի ջուրը թույլատրելի նորմայից ավելի է աղտոտված ծանր մետաղներով, ապա պետք է միջոցներ ձեռնարկել դրա պատճառները վերացնելու համար։ Այդ ժամանակից 16 տարի է անցել, ծանր մետաղներով հագեցած Դեբեդի ջրով Դեբեդի հովտի այգիները, հողատարածքները ոռոգելու խնդիրը մնում է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 28860

Մեկնաբանություններ