«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52

Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
30.04.2025 | 12:11

Սկիզբը՝ այստեղ

Եթե կան մարդիկ, որոնք մոռացել են, թե ինչպես են սկսվել Առաջին համաշխարհային պատերազմը և երկրորդ աշխարհամարտը, ապա ժամանակն է հիշեցնելու՝ սադրանքով…

Միանգամայն հնարավոր է, ավելին՝ Ռուսաստանին ու Չինաստանին՝ միջադեպը հետաքննելու Պակիստանի խնդրանքը հուշում է, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև օրերս սկսված հակամարտությունը, որը գնալով սրվում ու դառնում է տագնապալի, իրականում սկսվել է ոչ թե Պակիստանի նախաձեռնությամբ, այլև ինչ- որ սադրանքով:

Սադրա՛նք, որի հետևում կանգնած է Արևմուտքը, ավելի ճիշտ կլինի ասել Արևմուտքի միջոցով գործող ջհուդամասոնական հանցախումբը, գլոբալիստները, «խորքային պետություն» կոչվածը, որը փորձում է այս սադրանքով լայնամասշտաբ պատերազմ հրահրել երկու միջուկային տերության՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև: Բուն թիրախը, սակայն, նրանք չեն, այլ Ռուսաստանը և Չինաստանը, նրանց տնտեսական շահերը և ամենակարևորը՝ անվտանգությունը:

Մինչ վերոնշյալի կապակցությամբ առաջիկա բացատրությունը, նշենք, որ իրավիճակը լարվում է օր առ օր, եթե չասենք ժամ առ ժամ: Սա մեր արձանագրումը չէ, այլ Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆի:

Պակիստանի պաշտպանության նախարարը, «Комсомольская правда»- իփոխանցմամբ , հայտարարել է, որ Հնդկաստանի հետ պատերազմի սկսվելու դեպքում երկիրը մտադիր է ամբողջ ուժով պատասխանել: Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմը կարող է սկսվել առաջիկա 2- 4 օրվա ընթացքում. այս մասին Ասիֆը հայտարարել է Samaa TV- ին տված հարցազրույցում։

«Պատերազմի ամպերը խտանում են տարածաշրջանի վրա, իսկ Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածությունը տագնապալի մակարդակի է հասնում»,- հայտնել է նա:

Ասիֆն ընդգծել է, որ Պակիստանը մտադիր է պատասխան տալ ամբողջ ուժով, եթե ակտիվ ռազմական գործողություններ սկսվեն: Պաշտպանության նախարարը հայտնել է, որ արդեն հիմա պետությունը գտնվում է մարտական բարձր պատրաստականության վիճակում: Ասիֆը միաժամանակ նշել է, որ Պակիստանը մտադիր է միջուկային զենք կիրառել միայն պետության և նրա անվտանգության նկատմամբ անմիջական սպառնալիքի առկայության դեպքում:

Դժվար չէ հասկանալ, որ ամբողջ ուժով պատասխան տալու դեպքում, ինչը կնշանակի միանգամից անցում լայնամասշտաբ պատերազմի, Պակիստանը և նրա անվտանգությունը կհայտնվեն սպառնալիքի տակ, քանի որ Հնդկաստանը թե սպառազինության տարբեր տեսակների, թե ԶՈւ զինծառայողների քանակով գերազանցում է Պակիստանին: Հենց սա էլ անխուսափելի կդարձնի միջուկային զենքի կիրառումը և Հնդկաստանից պատասխան միջուկային հարվածներ ստանալը: Այս դեպքում ողջ Հնդկաստանը և Պակիստանը կայրվեն միջուկայինի դժոխային հրում:

Ավելի վաղ KP.RU տեղեկացրել է, որ Ռուսաստանը Հնդկաստանին և Պակիստանին կոչ է արել խաղաղ կերպով լուծել երկրների միջև ծագած տարաձայնությունները, ինչպես նաև զսպվածություն ցուցաբերել դրանց լուծման հարցերում:

«Մենք պետք է բարոյապես պատրաստ լինենք այն բանին, որ հորիզոնում պատերազմ է։ Կա հավանականություն, շատ իրական հավանականություն, որ պատերազմը կարող է սկսվել առաջիկա օրերին՝ երկու, երեք կամ չորս»,- Պակիստանի պաշտպանության նախարարի խոսքն է մեջբերել պակիստանյան «Dawn» թերթը։

Նախարարը միաժամանակ կոչ է արել իր հայտարարությունը չընկալել որպես ճշգրիտ կանխատեսում, սակայն նշել է, որ «առաջիկա օրերը որոշիչ են լինելու»:

Ասիֆը նաև հավաստիացրել է, որ Պակիստանը լիովին պատրաստ է ցանկացած ռազմական գործողության այն դեպքում, եթե երկրի ինքնիշխանությանը վտանգ սպառնա կամ նրա վրա ռազմական էմբարգո դրվի:

Ընդգծենք, որ Հնդկաստանն արդեն մասամբ ռազմական էմբարգո է կիրառել Պակիստանի նկատմամբ՝ փակելով Պակիստան գնացող և վերջինիս համար կենսական նշանակություն ունեցող ջրերը: Հայտարարվել է նաև Պակիստանի քաղաքացիական ավիացիայի համար Հնդկաստանի երկինքը փակելու հնարավորության մասին: Ավելին. Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆն անխուսափելի է համարել Հնդկաստանի ռազմական ներխուժումը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ