«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Այս ահավոր ուրացման, դավաճանության, հուդայության ֆոնին ասեմ լուսավոր հույսի մասին

Այս ահավոր ուրացման, դավաճանության, հուդայության ֆոնին ասեմ լուսավոր հույսի մասին
30.11.2025 | 11:49

Գառնիկ Դանիելյանի հետ մի քանի ժամ Միքայել, Բագրատ սրբազանների հետ էի, իրենց իսկ խցում։

Դժվարությամբ էի գնում, անհանգիստ էի, ի՞նչ ասեի իրենց հոգեւոր «եղբայրների» ուրացման ֆոնին։

Ասեմ, որ ցավ չունեին, սուտ կլինի։ Բայց ականջս ծակեց նրանց իսկ բնորոշմամբ իրենց զգացումը՝ ԱՄՈԹ...

Տասնամյակներ շարունակ իրենց հետ ծառայություն մատուցածների, երբեմն՝ դաստիարակածների ու հիմա՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ դուրս եկածների վարքի համար։

Բայց սփոփանքը, ավելի ճիշտ գոտեպնդման հիմքը նրանց ուժն էր, ոգին, որ մեզ է փոխանցվում։

Բոլշեւիկ չեկիստների ժամանակ էլ եղել են ուրացող, եկեղեցու դեմ դուրս եկած եպիսկոպոս, վարդապետ, քահանա... նրանց դավաճանության ֆոնին գնդակահարվեցին սրբազաններ, բազում քահանաներ։

Տասնամյակներ անց ուրացողների անունները հիշում են արհամարհանքով, իսկ նահատակներին (այսօր բանտերում գտնվողներին) սրբացնելով։

Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 4965

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ