Սկիզբը՝ այստեղ
Բնակչությանը վերահսկելու մեթոդներից մեկն էլ այն է, երբ իշխանությունները ստեղծում են այնպիսի պայմաններ, որ մարդիկ չսկսեն նույնիսկ մտածել: Նրանց այնպիսի տեղեկույթ է տրվում և այն քանակությամբ, որ նրանք կատարում են իրենց առաջադրանքները և չեն հասկանում, որ իրենց շահարկում են։ Այլապես, երբ մարդը տիրապետում է զանգվածների վրա ազդելու սկզբունքներին ու մեթոդներին, շատ ավելի դժվար է նրան վերահսկելն ու կարծիք պարտադրելը, ուստի նման ամբողջական տեղեկությունը թաքցվում է մարդկանցից։ Օրինակ՝ ցածր խավերի կրթության որակը պետք է լինի հնարավորինս ցածր և միջակ, որպեսզի անտեղյակության մակարդակը մնա նույնը և շարունակի տարանջատել ցածր խավը բարձր խավից։ Բնակչության վերին շերտերի համար ապահովվում է բարձրորակ և բազմակողմանի կրթություն։
Եվ այսպես.
Ըստ Նաոմ Չոմսկու` մարդկանց վերահսկելու և մանիպուլացնելու 4-րդ մեթոդը տեղեկատվության սահմանափակ տարածումն է: Իսկ իշխանությունների կողմից պարտադրվող տեսակետներին եթե որևէ մեկը համաձայն չէ, ապա նա հայտարարվում է սահմանափակ և նրա կարծիքը չի հրապարակվում:
Շարունակելի
Գրիգոր Գրիգորյան
|
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |