Լույս տեսավ 44-օրյա պատվիրված պատերազմի և պայմանավորված պարտության զոհ դարձած հազարավոր մեր զինվորներից մեկի՝
19-ամյա ԼևՈՆ ՄԱՆԹԱՇՅԱՆԻ բանաստեղծությունների գիրքը:
Բանաստեղծությունների այս ժողովածուն թող լինի մեր երիտասարդների և զինվոր տղաների սեղանի գիրքը:
Այս բանաստեղծություններում չկա ողբ, չկա տրտունջ, չկա կյանքից հիասթափություն:
Կա ՍԵՐ,ԿԱՐՈՏ, կան տաք հույզեր, կա հավատ ու նվիրվածություն:
Կա Հայրենիքի և Ազգի հանդեպ պարտքի կարևորության առաջնայնության գիտակցում:
Հայրենիքից վեր Աստված է միայն:
Հայրենիքին հավասար Աստված է միայն:
Հայրենիքը Զինվորի Մայրն է, որը երբեք չի դավաճանի իր ԶԱՎԱԿԻՆ:
05 հունիսի, 2023
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
|
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |