Ամենալկտի, ամենակեղտոտ արտահայտություններ են թափվում (հանց առատության եղջյուրից) նույնիսկ կանանց մեկնաբանություններից, բոլոր նրանց հասցեին, ովքեր հայտնվել են «դեղին» խմբագրի գծած լուսանցքից անդին:
Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում նման բան չկար (չնայած այն ժամանակ Facebook էլ չկար):
Հարգելի հայրենակիցներ, կարդում եմ ձեր հայհոյախոսություններն ու հարցադրում՝ ու՞ր մնացին «ազգընտիր» վարչապետացուի հավաստիացումները՝ փակված է ատելության էջը, երկրում այսուհետ սիրո ու համերաշխության մթնոլորտ է:
Անհանդուրժողներին, նյարդայիններին, «ниже плинтуса» կանգնածներին խնդրում-աղաչում եմ՝ մի՛ կարդացեք «Իրատես» և irates.am:
Առավոտից հոգնեցի ձեր լուտանքները հեռացնելով: Եթե այդքան նիկոլասեր եք՝ գնացեք հրապարակ:
Ի՞նչ եք Facebook-ը չափչփում:
01.05.2018
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ