Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ռուսաստանը խառնվելու է կոպիտ ձևով»

«Ռուսաստանը խառնվելու է կոպիտ ձևով»
28.06.2012 | 17:34

«Իրատես de facto» ակումբի ասուլիսում քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը` «նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կառաջադրի՞ իր թեկնածուին, թե՞ ոչ» հարցին ի պատասխան ասաց. «Նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն առաջարկելո՞ւ է թեկնածու, թե՞ ոչ, Սերժ Սարգսյա՞նն է լինելու նախագահ, թե՞ ուրիշը` ոչինչ չի փոխվում: Հայաստանում այդ փոփոխությունները թվացյալ են, ինչպես համարյա ամբողջ աշխարհում, որովհետև համակարգի փիլիսոփայությունը չի փոխվում: Եթե պահպանում եք փողի, հարստության, իշխանության աստծուն, ի վիճակի չեք որևէ փոփոխության: Նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրումը կախված է հիմնականում արտաքին աշխարհի ընտրությունից: Ես կարծում եմ` արտաքին աշխարհը որոշելու է պահպանել բազմազանությունը, որովհետև հակառակ դեպքում ունենալու ենք մեծ խնդիր. եթե Ռուսաստանը տեսնի, որ կորցնում է սեփական ուղղությունն այստեղ, խառնվելու է գործերին կոպիտ ձևով: Դա բացառելու համար այստեղ գործող հիմնական ուժը` անգլոամերիկյանը, այնպես կանի, որ մի խաղ լինի, որ ռուսաստանյան է, մի խաղ լինի, որ անգլոամերիկյան է, և լինի նրանց մրցակցություն: Այդ սխեմայով ԲՀԿ-ն կունենա սեփական թեկնածու»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ