Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իսրայելի վարքը լեգիտիմացնում է միջուկային զենք ունենալու Իրանի իրավունքը

Իսրայելի վարքը լեգիտիմացնում է միջուկային զենք ունենալու Իրանի իրավունքը
02.10.2024 | 13:19

Աշխարհում չկա որևէ ՀՕՊ և ՀՀՊ համակարգ, որ ունակ լինի 500 (եթե թիվը, իհարկե, ճիշտ է) բալիստիկ հրթիռների միաժամանակյա արձակմանը դիմակայել, անգամ, եթե այդ ուղղությամբ աշխատում են մի քանի երկրի համակարգեր միաժամանակ:

Նեթանյահուի Իսրայելի վարքը լեգիտիմացնում է Իրանի՝ միջուկային զենք ունենալու կամ դրա մասին հայտարարելու իրավունքը:

Ակնհայտ է, որ այս ամենը ունի տարբեր շերտեր, որոնք հանրայնացնելի չեն: Ակնհայտ է, որ այս ամենը նոր է սկսվում և ունենալու է շարունակություն նաև մեր տարածաշրջանում:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 7093

Մեկնաբանություններ