«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

Այսպիսի գերտերություն աշխարհին պետք չէ

Այսպիսի գերտերություն աշխարհին պետք չէ
06.03.2026 | 17:04

21-րդ դար, աշխարհի իբր թիվ մեկ գերտերության ղեկավար։ Միջնադարյան ծիսակարգով՝ բողոքական պաստորները աղոթում են Թրամփի համար։

Քրիստոնեական վահաբիզմը սա է։ Ավանդական կրոնական կառույցները պետք չեն, հատկապես՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ ԱՄՆ-ում Թրամփի ամենամեծ էլեկտորատը ավետարանչականներն ու հրեաների կողմից վերահսկվող բազմատեսակ աղանդավորներն են, որոնց համար հրեա ազգը Աստծուց է, ազգերի ազգն է:

Հայաստանում վիճակը նույնն է։

Այսպիսի գերտերություն աշխարհին պետք չէ, Չինաստանն ավելի նախընտրելի է:

Արա Արայան

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ