«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

ՔՊ-ի իշխանության վերարտադրման դեպքում հայերին արգելվելու է բողոքել ու ազգային իրավունքներից խոսել

ՔՊ-ի իշխանության վերարտադրման դեպքում հայերին արգելվելու է բողոքել ու ազգային իրավունքներից խոսել
13.03.2026 | 21:56

Ն. Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին՝ ի լուր աշխարհի հայտարարելով, թե ՀՀ որևէ պետական պաշտոնյա այլևս իրավունք չունի Արցախի մասին անգամ ծպտուն հանելու կամ Արցախի (այսինքն՝ Հայաստանի այդ ցեղասպանված հատվածի) պատմության մասին գրքեր նվիրելու։ Ըստ Փաշինյանի և նրա ՔՊ-ի՝ հայերը և ընդհանրապես Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան ավելի քիչ իրավունքներ և ավելի ցածր կարգավիճակ, քան թուրքերն ու ադրբեջանցիները։ Հայերը պետք է ստորադասվեն իրենց ցեղասպանների համեմատ․ այն, ինչ թույլատրելի է թուրքերին ու ադրբեջանցիներին, պետք է արգելված լինի հայերին։

Այսպես, Բաքուն և Անկարան իրավունք ունեն իրենց ժողովուրդներին և ամբողջ աշխարհին ներկայացնելու Հայաստանի պատմության, Արցախյան հիմնահարցի և հայ-ադրբեջանական հակամարտության մասին ամբողջովին կեղծված ու աղճատված իրենց պատմագրությունը, իսկ հայերը՝ ոչ։ Հիշենք թեկուզ վերջին դեպքը, երբ Ալլահշուքյուր Փաշազադեն Հռոմի պապին գրքերի տեսքով ներկայացնում էր Հայոց պատմության և Հայոց եկեղեցու պատմության հարյուր տոկոսանոց խեղաթյուրումներ։

Պարզ է նաև, որ պետությունը չի ֆինանսավորելու Արցախի պատմությանը, մշակույթին և հայոց ազատամարտերին նվիրված գիտական ու գեղարվեստական գրականությունը, ինչպես նաև այդ թեմաներով մշակութային միջոցառումները, թանգարանային ցուցադրություններն ու հուշարձանաշինությունը։

Բաքվին և Անկարային կարելի է ոչնչացնել հայոց պատմական ու մշակութային հուշարձանները, պղծել մեր սրբությունները, իսկ Հայաստանին չի կարելի բողոքել այդ ամենի դեմ։ ՔՊ-ի իշխանության վերարտադրման դեպքում թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում դառնալու են տեր ու տիրակալ, ինչպես Օսմանյան կայսրությունում էր և այսօրվա Թուրքիայում է, իսկ հայերին արգելվելու է բողոքել ու ազգային իրավունքներից խոսել։ Հայաստանի հայերին ցանկանում են իջեցնել պոլսահայերի մակարդակին՝ վախվորած, սուսուփուս ապրելուն և ազգային արժանապատվության շարունակական ստորացումները հանդուրժելուն։

Փաստորեն ձևավորվում է քաղաքական-իրավական անհավասարության ռեժիմ, երբ երկրի տիտղոսակիր ազգը սեփական պետության ներսում դրվում է ավելի ստորադաս վիճակի մեջ, քան արտաքին թշնամական պետությունների քաղաքացիները։

Հայոց պատմության արցախյան հատվածի մասին գրքերի արգելքից Ն. Փաշինյանն ու ՔՊ-ն անցնելու են նաև Հայոց ցեղասպանության պատմության կեղծմանը, թեև այդ գործի ցրցամը նրանք արդեն տվել են՝ օտար ղեկավարությամբ։ Բավական է հիշել միլիոնավոր հայ նահատակների անունները գտնելու մասին Անդրանիկ Քոչարյանի թուրքածին շեղող գաղափարը։

Եվրախորհրդարանի բուռն ծափահարությունների ներքո Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՊԱՐՏԵԻԴԻ ԵՎ ՖԱՇԻԶՄԻ ՀԻՄՔԵՐԸ։ Հայերի ճակատագիրը Հայաստանում սկսելու է նմանվել պաղեստինցիների ճակատագրին Գազայում։

Սա՛ է վտանգը։ Սա՛ է պետք հասկանալ և գործել համապատասխանաբար։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ