Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ընդգծել է Լավրովը:               
 

Ես դեմ եմ

Ես դեմ եմ
21.05.2026 | 12:23

Ես ուզում էի զերծ մնալ, բայց այլևս չեղավ

Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսույթը ես համարում եմ վարչապետին ոչ հարիր։

Մի օր սրտիկներ, հաջորդը օրը ատելության կոչեր։

Շուտ մոռացա՞ք, որ 2018 թվականը «թավշյա ոչ բռնի սիրո հեղափոխության» ժամանակաշրջան էր։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ով կեղծ հեղափոխության օրերին անդադար ասում էր, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ չի ընտրվելու վարչապետ ու թմբկահարում էր դա, բայց ինքը երրորդ անգամ ուզում է դառնա ՀՀ վարչապետ։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ում օրոք համացանցը վերածվեց ամենաթողության տիրույթի։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ում օրոք Ադրբեջանը հայերին մեղավոր էր ուզում ճանաչեր Բաքվի ջարդերի համար, և այդ ղեկավարության կողմից հակադարձող խոսք չեղավ։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ով անդադար նախկիններին մեղադրելով փորձում է իր ստատուսը բարձրացնել։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ով ժամանակին ժողովրդի վարչապետն էր, իսկ հետո նշեց պետությունը ես եմ։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ով գնալով Թուրքիա հանդիպում է հայ համայնքի հետ, որտեղ խոսում է, որ ինքը ողջ հայերի վարչապետը չէ, մոռանալով որ, եթե Սփյուռքը չլիներ, ինքը 2018 թվականին չէր անցնելու` Սփյուռքը և երիտասարդությունը։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ով Արցախի էջը հավերժ փակելու կոչ արեց և չթողեց նույնիսկ հույսի նշույլ իր խոսքերում։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ով երեխաների մեջ սխալ մտքեր մտցրեց <<Լավ սովորիր, որ լավ ապրես>> սրանով նյութապաշտ ոգին նրանց մեջ ավելի խորագրով

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ով հպարտանում է իր գրած պլագիատ և չարիք գրքով, դրա համար էլ գրական դաշտը լի է աղբով։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ով ում ասես բերում է Հայաստան, ազգին դարձնելով «Տժժացող» մասսա, անջատելով ոմանց ուղեղը։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ով Վնասակարի երգերի տակ փորձում է ցույց տալ, իբր ինքն էլ այդ երգերի սիրահարն է և դրանով փորձում է իր դաշտ բերել Վնասակար լսողին։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ում օրոք Ժաննա Անդրեասյանը դառնում է ԿԳՄՍ-ի նախարար, չտիրապետելով ոչ սոցիոլոգիային, ոչ էլ երեխաների հետ շփման մեթոդ ունենալով, առավել ևս Նժդեհի մասին սխալ ելույթներով։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ում սատարում է այլասերվածների համայնքը։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ով ամեն ձևով երիտասարդներին օգտագործում է իր շահերի համար, և հենց հասնում է նորից ընտրվելու պահը, հիշում է, որ պետք է թոշակներ բարձրացնի և այդպես շարունակ։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ում թիմակիցը հպարտորեն ասում է, որ Մեծ Հայք չի լինելու և դրանով երիտասարդի գիտակցության մեջ սպանում է հզորանալու ուղին։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ով մտածում է՝ ինքը գտել է այս երկիրը և մեզ փորձում է իրական Հայաստան ասված միֆոլոգիան թելադրել։

Ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ով արտաքին փայլը կարևորելով, չի մտածում ներքին գեղեցկության մասին։

Եվ վերջապես ես դեմ եմ այնպիսի ղեկավարի վերընտրմանը, ով տարիներ առաջ հայրենասիրական, ազգային հզոր ճառեր էր ասում, իսկ այժմ հայրենասիրությունը վերածել է եսիմ ինչի։

Ես դեմ եմ:

«Հայկականը պահող սերունդը» ՖԲ էջից

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ