ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Սրանց լկտիությունն ու ցինիզմը սահմաններ չեն ճանաչում

Սրանց լկտիությունն ու ցինիզմը սահմաններ չեն ճանաչում
12.07.2025 | 15:36

Սույն տխրահռչակ անձնավորության ղեկավարած գրասենյակը` ութ ամսական երեխայի մոր խայտառակ կալանավորման համատեքստում` հայտարարություն է տարածել, որտեղ մտահոգություն է հայտնել, որ երեխայի մասնակցությամբ տեսանյութը տարածվել է համացանցում:

Այսինքն մտահոգիչ չէ, որ մայրը և ութ ամսեկան բալիկը բանտում են գիշերել, բայց երեխայի մասնակցությամբ տեսանյութը տարածելը մտահոգիչ է ու երեխաների իրավունքների խախտում:

Սրանց լկտիությունն ու ցինիզմը սահմաններ չեն ճանաչում:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ