Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

ՈՒզում է իր հանցանքը ծախել հայ ժողովրդի վրա

ՈՒզում է իր հանցանքը ծախել հայ ժողովրդի վրա
05.05.2025 | 11:05

«Մենք բոլորս մեղավոր ենք» ձևակերպումը, 2020-ի նոյեմբերից սկսած, ակտիվ տարածվում է հանրության մեջ, փորձելով մարդկանց համոզել, թե Արցախի հանձնման մեղավորը ոչ թե Հայաստանի կառավարությունն է, այլ ժողովուրդը և նրա յուրաքանչյուր անդամ՝ իր գործած մեծ ու փոքր սխալներով։

Այլ կերպ ասած՝ այնպես են անում, ասենք, Սյունիքի Տանձավեր գյուղի հասարակ բնակիչը մտածի, որ անտառից իր թաքուն կտրած ծառի պատճառով է հանձնվել Արցախը։

Ոչ ոք, իհարկե, անթերի չէ, բայց պետք է հասկանալ ու հստակեցնել, թե մարդկանց գործած սխալները ինչ հետևանքներ են ունեցել։ Ավելի հստակ՝ եթե բոլորս մեղավոր ենք, ապա ինչի՞ համար ենք մեղավոր։ Եթե ունենայինք հզոր տնտեսություն ու հզոր բանակ, բայց Նիկոլը էլի Ալիևի հետ պայմանավորվեր հանձնել Արցախը, արդյո՞ք չէր հանձնի։ Իհարկե, կհանձներ՝ իր ուզած փաթեթավորմամբ։

Հետևաբար, մեզնից յուրաքանչյուրի գործած մեծ կամ փոքր սխալը հայրենիքի դավաճանության ու Արցախի հանձնման պատճառ չէ։ Պարզապես, Նիկոլն ուզում է իր հանցանքը ծախել հայ ժողովրդի վրա։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3446

Մեկնաբանություններ

ետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2' title='Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2' width='220' height='163' />
Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ ձեռքն աշ­խա­տում է թշ­նա­մու օգ­տին
Երբ ձեռքն աշ­խա­տում է թշ­նա­մու օգ­տին