ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Նույն աշխատաոճն է` չնչին տարբերությամբ

Նույն աշխատաոճն է` չնչին տարբերությամբ
05.09.2017 | 09:52

Վերջին շրջանում մեծացել է մշակույթի ներկայացուցիչների դժգոհությունը ոլորտի պատասխանատուից: Նախարար Արմեն Ամիրյանի բարեփոխումները միշտ չէ, որ դրական արձագանք են ունենում մշակույթի ներկայացուցիչների շրջանում: Ավելին, շատերը վրդովմունք են հայտնում, թե նախարարը մատների արանքով է նայում որոշ հարցերի, կայացվում են որոշումներ առանց բազմակողմանի քննարկումների:


Այսպես. տևական ժամանակ ձգձգվում էր թանգարանների մասին օրենքի ընդունումը: Այն արդեն ԱԺ-ում է: Օրենքով թանգարանների ղեկավարումն անցնում է խորհուրդներին: Այս օրենքի հանդեպ թանգարանների աշխատողները որոշակի վերապահումներ ունեն, մինչդեռ նախարարությունը նրանց հետ քննարկումներ անգամ չի անցկացրել մինչ օրենքը խորհրդարան ներկայացնելը: Ի դեպ, արվեստի գործիչները նշում են, որ նախարարից լուրջ վերափոխումներ էին ակնկալում, մինչդեռ վերջինս շարունակում է նախորդի աշխատաոճը` չնչին տարբերությամբ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ