Հանրային խոսույթի մեջ պարբերաբար կիրառելով «քաղաքացիական պատերազմ» եզրույթը ակամայից հանրային ենթագիտակցականի մեջ մենք ներդնում ենք «քաղաքացիական պատերազմի» գաղափարը։
«Քաղաքացիական պատերազմ»-ը միայն կռվելու գաղափարը չի, այլ սեփական տեսակի դեմ զենք բարձրացնելու գաղափարը ընդունելն է, հետո այդ գաղափարի ազդեցությունը մտնում է գիտակցական դաշտ, եւ մարդը սկսում է մտածել` «արդյո՞ք կկրակի իր բարեկամի, հարևանի, համաքաղաքացու վրա»:
Ըստ էության, այսօր տարածվող ատելության քարոզը մարդու մոտ ձևակերպում է «սպանելու» թույլատրելիության գաղափարը իր պատկերացրած իդեալի համար։
Այս պահից սկսած, «քաղաքացիական պատերազմ»-ը դառնում է անխուսափելի։
Հետևաբար, չափազանց զգույշ պետք է վարվել «քաղաքացիական պատերազմ» տերմինի հետ։ Դրա անընդհատ կիրառումը առաջացնելու է «կարելի»-ի գաղափար, որի դեմ այլեւս պայքարել դժվար կլինի։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր հասարակության մեջ կուտակված է խորը կոնֆլիկտ, ագրեսիա, որը արտահայտվում է ժամանակ առ ժամանակ դաժան հանցագործությունների տեսքով, սպանությունների ու ինքնասպանությունների տեսքով, ապա պատկերն առավել քան պարզ կդառնա։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ