ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ամեն մեկն իր բաժինն է ստանում աշխարհի վերաբաժանման գործընթացից

Ամեն մեկն իր բաժինն է ստանում աշխարհի վերաբաժանման գործընթացից
17.05.2025 | 14:01

Գործող կոլաբորացիոնիստական ռեժիմին իշխանության բերելու գլխավոր նպատակը եղել է Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը։

Այս կոնտեքստում էր նաև Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։

ԼՂԻՄ-ը երբեք չի եղել նորանկախ Ադրբեջանի մաս, քանի որ անկախացել է Ադրբեջանի հետ միասին, որպես ինքնավար մարզ՝ ավտոնոմիա։

Եթե «դրսից» պատվեր չլիներ, Պրահայում Արցախը լիովին չէր հանձնվի Ադրբեջանին։

Հասկանալի է նաև պետական ապարատի սևեռվածությունը՝ ուղղված հակառուսական քարոզին, հասկանալի է նաև ընդդիմադիր դաշտի պայքարը Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Նեոլիբերալ աշխարհի տակ պառկածները չէին կարող գուշակել, որ լինելու է արհեստածին վիրուսը, որ 2025-ին նախագահ Թրամփը հաղթելու է մառազմատիկ բայդենյան վարչախմբին, որ ՌԴ նախագահ Պուտինը հաղթելու է ուկրաինական ճակատում։

Հաղթողներ և պարտվողներ չկան, ամեն մեկն իր բաժինն է ստանում աշխարհի վերաբաժանման գործընթացից (ամեն մեկն իր չափով)։

Արցախում հայի արյուն է թափվել ավելի քան 30 տարի, վիրավորներ, զոհեր, կորսված պատմություն. հետո պարզվեց՝ հանուն ոչնչի, որ կրկին թիրախավորեն ՌԴ-ին և նախկին ղեկավարներին՝ խեղաթյուրելով բանակցային գործընթացը՝ ի դեպ, հրապարակված ԱՄՆ պետդեպի կողմից։

Թող խոսքս որպես պաթոս չհնչի, բայց Հնդկաստանի համար Քաշմիրի հարցն աշխարհաքաղաքական է, իսկ հայի համար Արցախը՝ ողջ ժողովրդի ապրելու իմաստը, քանի որ Արցախի հարցը նորանկախ Հայաստանի անկյունաքարն է։

3 միլիոնից պակաս բնակչությամբ երկրում գնալ նման արկածախնդրության՝ ոչ այլ ինչ է, քան՝ պետական դավաճանություն։

Հ.Գ. Ամեն մարդ մտածում և գործում է իր փչացածության աստիճանին համապատասխան. պարքարն ուզում եք տեղափոխել տնտեսական հարթութուն, որ «թալանի», «նախկինի» թեզերը կիրառելի լինե՞ն…

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ