Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԴիջիԹեք Էքսպոն՝ հոկտեմբերի 3-5-ը

ԴիջիԹեք Էքսպոն՝ հոկտեմբերի 3-5-ը
21.07.2014 | 17:21

Հոկտեմբերի 3-5-ը «ԵրևանԷքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա ԴիջիԹեք Էքսպո 10-րդ հոբելյանական միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ցուցահանդեսի կազմակերպիչն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, գլխավոր հովանավորը՝ «Յուքոմ» ընկերությունը:
ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդես-փառատոնը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ ու ներկայացուցչական միջոցառումն է, որ իրավամբ համարվում է տոն՝ տեխնոլոգիական հայության համար: Քանի որ ցուցահանդեսի հիմնական նպատակը տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի և հասարակության միջև բարենպաստ միջավայր ստեղծելը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ձեռքբերումները ներկայացնելն է, կազմակերպիչները ջանացել են ստեղծել ցուցադրությունների, գործարար հանդիպումների և ներկայացումների համար հարմարավետ և գործնական միջավայր:
«Յուրաքանչյուր հայ, ով իրեն համարում է տեխնոլոգիական մարդ, պետք է ներկա գտնվի այս տոնին, որ կոչվում է ԴիջիԹեք Էքսպո: Սա ևս մի առիթ է մեկտեղելու ոլորտի ընկերություններին, միաժամանակ լորջ հնարավորություն՝ նոր գործնական և անձնական կապերի հաստատման համար»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Տարիների ընթացքում ԴիջիԹեքը դարձել է ՏՀՏ նորարարությունների ներկայացմա նամենակարևոր հարթակը, և «Յուքոմը» նույնպես այս տարի կներկայանա մի շարք նորարարական լուծումներով, որոնք, վստահ ենք, նոր շունչ կտան ՏՀՏ դաշտին»,- նշեց «Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:
Այս տարի նախատեսվում է ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թիվը հասցնել 150-ի, որոնցից 120-ը պետք է լինեն ցուցադրողներ: Միաժամանակ ակնկալվում է մոտ 30000 այցելու (նախորդ տարի այցելուների թիվը հասել է 25000-ի):

Դիտվել է՝ 2332

Մեկնաբանություններ