Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ավստրիայում փորձարկվել է առաջին օդային տաքսին

Ավստրիայում փորձարկվել է առաջին օդային տաքսին
07.04.2019 | 09:33

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում փորձարկվել է առաջին օդային տաքսի ծառայությունը: Ուղևորներ տեղափոխող օդային տրանսպորտային միջոցը՝ EHang 216-ը, հաջողությամբ մի շարք թռիչքներ է իրականացրել, ու վայրէջք կատարել քաղաքի տարբեր մասերում գտնվող ֆուտբոլի դաշտերում: Այդ մասին գրում են տեղական լրատվամիջոցները:

«Արդեն 2025-ին Վիեննայում նաև թռչող տաքսիներ կլինեն: Ես բավական իրատեսական հայտարարություն եմ անում»,- հայտարարել է Ավստրիայի ավիացիայի նախարար Նորբերթ Գոֆերը, որ առաջինն է օգտնվել օդային տաքսի ծառայությունից:

Նշվում է, որ 2019-ին արդեն հստակ կլինեն օդային տաքսիների համար անցկացված թեստերի արդյունքները, ինչի հիման վրա էլ կորոշվի ներքաղաքային թռիչքների օդային քարտեզը:

Հայտնի է, որ EHang 216-ը կարող է առավելագույնը երկու մարդու տեղափոխել և մինչև 80 կմ օդային տարածք անցնել: Առավելագույն արագությունը 160 կմ/ժ է: Էլեկտրական մարտկոցը 15 րոպեում լիցքավորվում է 80 %-ով: Օդային փոխադրամիջոցը նախագծել ու շահագործել է չինական «EHang» ստարտափը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ